211652_close_icon
views-count23250 դիտում article-date 18:57 17-12-2022

ԱԱԾ-ն փաստաբանին կասկածում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 427 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբանի կողմից պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն հրապարակելու համար։

ՀՀ  քրեական օրենսգրքի նշված հոդվածում կարդում ենք.

«Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը

1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելն այն անձի կողմից, որը դրա հետ ծանոթանալու իրավունք ուներ, եթե բացակայում են սույն օրենսգրքի 418-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով»:


Նախաքննության շահերից ելնելով չենք հրապարակում փաստաբանի ինքնությունը։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր