211652_close_icon
views-count54631 դիտում article-date 23:39 09-12-2022

Կասկադյորական ավտովթար Երևանում. «Skoda սերվիս»-ի մոտ 20-ամյա վարորդը Նիվայով հայտնվել է Mercedes-ի «կապոտի» վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտա 196 հասցեի՝ ժողովրդին հայտնի «Skoda սերվիս»-ի դիմաց բախվել են 20-ամյա Դավիթ Բաղդասարյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի 550 DD 55 համարանիշի և 23-ամյա Մհեր Թումանյանի վարած Mercedes C230 մակնիշի 36 ZF 230 համարաnիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկներ Ալեքսան Գասպարյանն ու Վարդան Նիկոյանը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Նիվան բարձրացել ու հայտնվել է Mercedes-ի առջևի հատվածում։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր