211652_close_icon
views-count701 դիտում article-date 22:52 09-12-2022

ԱԻ նախարարի առաջին տեղակալն Էստոնիայում մի շարք հանդիպումներ է անցկացրել

Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանն աշխատանքային այցով Էստոնիայում էր:

Առաջին հանդիպումը դեկտեմբերի 5-ին էր, մայրաքաղաք Տալլինում, ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Թարմո Միիլիցի հետ: Քննարկվել են Էստոնիայի կառավարման համակարգի և ներքին գործերի նախարարության, այդ թվում փրկարար ծառայության և ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ հարցեր: Կողմերն արձանագրել են, որ պրակտիկան հաջողությամբ կարող է կիրառվել նաև Հայաստանի Հանրապետությունում:

Հաջորդ օրն Ա. Գրիգորյանին հյուրընկալել է Ոստիկանության և Սահմանապահ գործակալության (ՈՍԳ) գլխավոր տնօրենի տեղակալ տիկին Կրիստա Աասը: Կողմերն անդրադարձել են ՈՍԳ-ի գործառույթներին և կառավարմանը, դրա տարածքային կառուցվածքին, համագործակցությանը Ներքին գործերի նախարարության և դրա ենթակայությամբ գործող այլ հաստատությունների հետ: Քննակվել են նաև Էստոնիայում ոստիկանության գործողությունների ներքին/արտաքին վերահսկողությանն առնչվող հարցեր:
ԱԻ նախարարի առաջին տեղակալն այցելել է ՈՍԳ-ի Տալլինի արևմտյան վարչություն: Կայացել է կառույցի նախկին գլխավոր տնօրեն, Էստոնիայում 112 կենտրոնի ստեղծման ծրագրի ղեկավար Յանեկ Լաևի հետ ոչ պաշտոնական հանդիպում:

Դեկտեմբերի 7-ին Ա. Գրիգորյանն այցելել է Ներքին գործերի նախարարության կենտրոնացված ՏՀՏ գործակալություն՝ SMIT: Նրան հյուրընկալել է ՏՀՏ գործակալության Ռազմավարության գծով տնօրեն Յանեկ Ռոզովը: Կողմերն անդրադարձել են գործակալության խնդիրներին ու պարտականություններին, ՆԳՆ-ի և այլ գործակալությունների հետ համագործակցությանն ու հարաբերություններին:
Յանեկ Ռոզովը ներկայացրել է գործակալության հաջողության պատմությունները, որոնք արժեքավոր են եղել էստոնացի ժողովրդի համար:

Նույն օրն Արտյուշ Գրիգորյանը ՆԳՆ կենտրոնացված 112 գործակալությունում հանդիպել է Ճգնաժամային կառավարման բաժնի ղեկավար Յանեկ Մուրակասի և 112 հյուսիսային տարածքային կենտրոնի ղեկավարի տեղակալ Էլո Իիսմաենի հետ:

Քննարկվել են 112 գործակալության գործառույթներին ու կառավարմանը, ՆԳՆ-ի, 112-ի և այլ գործակալությունների միջև գործառույթների բաշխմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են 112 գործակալության գործառույթների կենտրոնական և տարածքային կառավարմանը, 112 գործակալության մարտահրավերներին ու դրական կողմերին:

Հաջորդ օրն Անվտանգային գիտությունների էստոնական ակադեմիայում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ինգրիդ Վետկայի հետ ԱԻ նախարարի առաջին տեղակալը քննարկել է ուսումնական հաստատության տարբեր քոլեջների և նախարարությունների գործառույթներն ու կառավարումը, իր կառուցվածքում ինտեգրված համազգեստով ծառայություններ ունեցող քաղաքացիական կազմակերպության աշխատանքը: Անդրադարձ է կատարվել ուսումնական ծրագրի մշակմանը և իրականացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Ոստիկանության և փրկարար ծառայության ուսումնական ծրագրին, 112-ի ուսումնական ծրագրին:

Աշխատանքային այցի շրջանակներում Ա․ Գրիգորյանը հանդիպել է նաև Էստոնիայի Փրկարարական գործակալության գլխավոր տնօրեն Կունո Տամմեարույի և այդ երկրի խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի անդամ, Փրկարարական գործակալության նախկին ղեկավար Մաթի Ռայդմայի հետ:
Կունո Տամմեարույի հետ քննարկվել են փրկարարական գործակալության գործառույթներն ու կառավարումը, դրա տարածքային կառուցվածքը, ՆԳՆ-ի և դրա ենթակայությամբ գործող այլ հաստատությունների հետ համագործակցությունը, նաև փրկարարների կարգապահական վերահսկողությունը, գործառույթների բաշխումը ՆԳՆ-ի և Փրկարարական գործակալության միջև:

Նմանատիպ նյութեր