211652_close_icon
views-count1328 դիտում article-date 23:58 09-12-2022

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 8-ին, ժամը 11.40-ին, Երևանի Աբովյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 09.20-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևանի Շինարարների փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 10.05-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել «Վաֆ» և «Հովո» մակնիշի ավտոմեքենաներ. «Հովոյի» 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 18.40-ին, Երևանի Արցախի և Էրեբունու փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 08.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 47-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 20.35-ին, Երևանի Բաբաջանյան փողոցի և նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղ տանող ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-21010» և «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21015»-ի 43-ամյա վարորդը, երկու ուղևորները և «ՎԱԶ-21010» 30-ամյա վարորդը, երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 07.15-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիների և Շահումյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 65-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գեղի-Եղվարդ ճանապարhի 7-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2106»-ի 55-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր