211652_close_icon
views-count555 դիտում article-date 22:27 09-12-2022

ԱՆ ներկայացրել է Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագրի վիճակագրությունը

Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի թրոմբոլիտիկ բուժման պետական ծրագրի շրջանակում 2022 թվականին 4 բուժկենտրոններում մատուցվել է 506 ծառայություն։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հիշեցնենք, որ ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի փետրվարին։ Եթե 2019 թ-ին բուժօգնություն է ստացել շուրջ 350 մարդ, ապա 2020-2022 թթ-ին՝ տարեկան մոտ 500 մարդ։ Բացի այդ, ընդլայնվել է բուժօգնություն տրամադրող կլինիկաների աշխարհագրությունը։ Երևանի երեք կլինիկաներին՝ Թիվ մեկ համալսարանական հիվանդանոցին, «Էրեբունի» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ներին միացել է նաև Գյումրու  բժշկական կենտրոնը, որտեղ ավելի քան 40 հիվանդի տրամադրվել է բուժօգնություն։

Նմանատիպ նյութեր