211652_close_icon
views-count647 դիտում article-date 20:55 09-12-2022

Երկրաշարժի ժամանակ և երկրաշարժից հետո. Կոտայքի ՄՓՎ-ն միջոցառումներ է անցկացրել դպրոցներում և կազմակերպություններում

Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Կոտայքի ՄՓՎ ենթակա հրշեջ-փրկարարական ջոկատները մարզի ուսումնական հաստատություններում և կազմակերպություններում դեկտեմբերի 7-9-ն անցկացրել են «Աղետներին դիմակայունության օր» խորագրով միջոցառումներ:

Զորավանի միջնակարգ դպրոցում, Հրազդանի թիվ 11 և Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոցներում, Չարենցավանի հաստոցաշինական գործարանում անցկացվել են դասախոսություններ՝ «Վարվելակերպի կանոնները երկրաշարժի ժամանակ և երկրաշարժից հետո», «Առաջին օգնության ցուցաբերում» թեմաներով, նաև գործնական միջոցառումներ՝ «Շենքից դուրս գալու առանձնահատկությունները երկրաշարժի ժամանակ» թեմայով: Ընդհանուր առմամբ թեմատիկ միջոցառումներին մասնակցել է մոտ 170 մարդ:

Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոցում պրոէկտորի (շարժական էկրան) միջոցով ցուցադրվել են թեմային առնչվող տեսանյութեր և լուսանկարներ, իրականացվել են քննարկումներ, հարցադրումներ, որի արդյունքում երեխաների մոտ ավելի մեծ հետաքրքրություն է առաջացել ուսումնասիրելու երկրաշարժին վերաբերող նյութերը:

Նմանատիպ նյութեր