211652_close_icon
views-count3629 դիտում article-date 19:50 09-12-2022

ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է դատաբժշկական գիտագործնական կենտրոնի աշխատակիցների և ոստիկանների. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին, կենտրոնի աշխատակիցների, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Արթիկի բաժնի մի խումբ ծառայողների։

Ողջունելով ներկաներին՝ ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց դատաբժշկական գիտագործնական կենտրոնի ողջ անձնակազմին՝ արդյունավետ համագործակցության համար։

Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնեց նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներին, որոնց օպերատիվ միջոցառումների շնորհիվ բացահայտվեց Շիրակի մարզի Պեմզաշեն համայքում կատարված առանձնապես ծանր հանցագործությունը։

ՀՀ ոստիկանության պետը դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենին պարգևատրեց «Ոստիկանության 100-ամյակ», իսկ կենտրոնի աշխատակիցներին՝ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները պարգևատրվեցին «Օրենքի պատվար», «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալներով և «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշաններով։

***

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 20-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները կանխել էին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի վրա հարձակման փորձը։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված տան տարածքում ուժեղացված ծառայություն կատարելիս էին եղել, երբ ժամը 19։30-ի սահմաններում նկատել էին, որ մի քանի կանայք մոտեցել են նշված տանը, որոնցից մեկը մետաղյա ձողով կոտրել է նշված տան պատուհանի ապակին։ Սակայն ոստիկաններին հաջողվել էր կանանց կողմից հետագա գործողությունները կանխել։ 

Ոստիկանները 5 կանանց տեղափոխել էին ոստիկանության Արթիկի բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրանցից մեկի մոտ եղել էր 1 լիտր տարողությամբ շիշ, որում լցված էր եղել բենզին, և նա ցանկացել էր այն օգտագործելով, վառել այդ տունը;

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տունը պատկանում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան քրեակատարողական հիմնարկում պահվող, նոյեմբերի 14-ից կալանավորված, Պեմզաշեն գյուղի բնակիչ Վրույր Բարսեղյանին։ 

Վերջինս հանրությանը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ պարզվեց, որ ճիվաղը մեկ այլ ճիվաղի հետ առանձնակի դաժանությամբ սպանել էին Պեմզաշեն գյուղի բնակիչներ՝ մորն ու նրա 2 անչափահաս երեխաներին։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր