211652_close_icon
views-count668 դիտում article-date 16:35 09-12-2022

ԱԺ փոխնախագահը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին: 

Ինչպես հայտնում են Ազգային ժողովից, դեսպանի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա  հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը:

Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցությանը, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային զարգացումներին առնչվող մի շարք հարցեր:

 

Նմանատիպ նյութեր