211652_close_icon
views-count1079 դիտում article-date 16:23 09-12-2022

Հայաստանը ՀԱՊԿ-ում մեր դաշնակիցն է եւ Անդրկովկասում առանցքային ռազմավարական գործընկերը. Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների եւ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների նիստի շրջանակում, հաղորդում է tass.ru-ն։

«Հայաստանը ՀԱՊԿ-ում մեր դաշնակիցն է եւ առանցքային ռազմավարական գործընկերն Անդրկովկասում։ Մենք չափազանց շահագրգռված ենք տարածաշրջանում կայունության պահպանման հարցում եւ դրա համար գործադրում ենք բոլոր ջանքերը: Մենք առանձնահատուկ կարեւորություն ենք տալիս երկկողմ համագործակցության զարգացմանը եւ Հայաստանի զինված ուժերի ներուժը մեծացնելուն ուղղված աջակցությանը»,-ասել է նա։ 

Հանդիպման ընթացքում նախարարները հաստատել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ 2023 թվականի համագործակցության ծրագիրը։ 

Շոյգուն նաեւ նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է շարունակել համատեղ աշխատանքը:

Իր հերթին, Պապիկյանը նշել է, որ սա այս տարվա ընթացքում արդեն չորրորդ հանդիպումն է։ «Մենք բարձր ենք գնահատում կայացած գագաթաժողովի կազմակերպման ձեր նախաձեռնությունն ու ջանքերը։ Դեկտեմբերն այն ժամանակն է, երբ պետք է ամփոփել եւ իմաստավորել ապագայի ծրագրերը։ Այսօր մենք կստորագրենք 2023 թվականի ծրագիրը»,-ասել է նա։

Նմանատիպ նյութեր