709 դիտում
15:52 09-12-2022
Բրյուսելում տեղի կունենա ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումը, որին մասնակցում են նաև ԵՄ Արևելյան գործընկերության երկրների ներկայացուցիչները
Դեկտեմբերի 12-ին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ ԱԳ նախարարների եւ Արեւելյան գործընկերության երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը:
Հանդիպումը կանցկացվի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ։ Հանդիպմանը կմասնակցի եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյին։
Մասնակիցները հնարավորություն կունենան քննարկելու Արեւելյան գործընկերության ապագան, ինչպես նաեւ անվտանգության մարտահրավերներն ու ողջ տարածաշրջանի համար Ուկրաինայի պատերազմի հետեւանքները։
Մասնակիցները կարծիքներ կփոխանակեն այն մասին, թե ինչպես կարող է Արեւելյան գործընկերությունը նպաստել տարածաշրջանում կայունության ու բարգավաճման հետագա ամրապնդմանը:
Նրանք կքննարկեն նաեւ, թե ինչպես արագացնել Տնտեսական եւ ներդրումային ծրագրի իրականացումը որպես հիմնական գործիք՝ «կանաչ» եւ թվային տեխնոլոգիաների զարգացումը եւ ողջ տարածաշրջանում սոցիալական եւ տնտեսական վերականգնումը խթանելու համար:

Նմանատիպ նյութեր
524 դիտում
17:04 26-01-2023
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 14-15-ը Բրյուսելում
Այս բաժնից
382 դիտում
14:16 21-04-2024
ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության բարելավման նպատակով զորավարժություն կանցկացնի
391 դիտում
13:45 21-04-2024
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին