211652_close_icon
views-count13421 դիտում article-date 15:26 09-12-2022

Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ Գյումրիում հայտնաբերվել է զենք- զինամթերք․ ձեռքի հակահետևակային նռնակը տեղում ոչնչացվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղարիբջանյան խճուղու թիվ 3 հասցեի մոտ զինամթերք կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Գյումրու գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի փրկարարներն ու ժամանած ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության աշխատակիցները վնասազերծեն հայտնաբերված զենք-զինամթերքը։

Հայտնաբերվել են՝ անհայտ տեսակի որսորդական հրացան՝ կարճեցված փողով, տարբեր տրամաչափի 78 փամփուշտ, 1 անհայտ տեսակի (ինքնաշեն) և 1 «PГD-5» տեսակի ձեռքի հակահետևակային նռնակներ՝ պայթուցիչներով։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ծառայողները։

Տեղում որոշվել է, որ ձեռքի ինքնաշեն հակահետևակային նռնակը պայթեցման եղանակով պետք է ոչնչացվի։

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր