211652_close_icon
views-count2433 դիտում article-date 15:08 09-12-2022

Պեմզաշենում կրքերը նորից լարվել են. սպանված ընտանիքի հայրը փորձել է վրեժ լուծել․ «Առավոտ»

Aravot.am-ի տեղեկություններով, Պեմզաշենում իրենց տան մեջ դաժանաբար սպանված ընտանիքի հայրը` Սևակ Մելիքսեթյանը (լուսանկարում), դեկտեմբերի 7-ի գիշերը, ժամը 00.44-ի սահմաններում փորձել է վրեժ լուծել։

Նա իր «ԲՄՎ» մեքենայով կայանել է ոճրագործության մեջ կասկածվող Վրույր Բարսեղյանի տան դիմաց, իջել մեքենայից, վազելով մոտեցել ու ոտքով հարվածելով` բացել է բակ մտնող դուռը։ Այնուհետ մոտեցել է տան մուտքի դռանը և ձեռքին եղած կացնով փորձել է կոտրել Վրույր Բարսեղյանենց տան մուտքի դուռը՝ իր ընտանիքի անդամներին սպանելու համար նրանից վրեժ լուծելու համար։

Այս մասին զեկուցագիր է ներկայացրել կասկածյալի տան դիմաց հսկողություն իրականացնող ՀՈԲ ավագ տեսուչ Ալեքսանյանը։ Դեպքը կատարվել է նրա ծառայության ընթացքում։

Սևակ Մելիքսեթյանի գործողությունները կանխվել են ծառայություն կատարող ոստիկանների կողմից:

Դեպքի վայր է մեկնել է Արթիկի ոստիկանապետ Ադամյանը՝ օպերատիվ խմբով, Սևակ Մելիքսեթյանի մոտից կացինը վերցրել են։

Տուժած ընտանիքի հայրն ազատ է արձակվել:

Ոճրագործության մեջ կասկածվող Վրույր Բարսեղյանի մայրը` Նազիկ Վռամի Մակարյանը, հրաժարվել է հաղորդում տալուց՝ հայտնելով, որ իրեն գույքային վնաս չի պատճառվել:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին` քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր