211652_close_icon
views-count60170 դիտում article-date 13:02 09-12-2022

Սկանդալ ոստիկանությունում․ գեներալի ազգականը քաղաքացուց առձեռն ստացել է 2500 դոլար, հայտնելով, որ Mercedes G500-ի գործը կարճելու համար այն պետք է փոխանցի միլպետին

SHAMSHYAN․com-ի տեղեկություններով՝ սկանդալային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ Գեղարքունիքի մարզի ոստիկանության բաժիններից մեկի պետի ահազանգի փաստով։

Նշված բաժնի ոստիկանապետն իր վերադասին զեկուցել է, որ քրեական գործով  ձերբակալված Երևանի բնակիչ 40-ամյա Կ․Հ․-ն իր հետ զրույցի ընթացքում բանավոր կերպով հայտնել է, որ Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթը կարճելու և իր Mercedes G500 մակնիշի ավտոմեքենան իրեն վերադարձնելու նպատակով ճանապարհային ոստիկանության սպան Երևան քաղաքում իրենից ուզել է 2500 ԱՄՆ դոլար։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ գումարը նա տվել է առձեռն՝ Երևանում ճանապարհային ոստիկանին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ խոսքը Ճանապարհային ոստիկանության ծառայող Վրույր Գաբրիելյանի մասին է, ում ամիսներ առաջ ՀՀոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Վահե Ղազարյանը ազատել էր  զբաղեցրած պաշտոնից։

Վ․  Գաբրիելյանը համարվում էր ՀՀ նախկին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի «լյուբիմչիկը» և նրան ժամանակին Վ․ Օսիպյանը նշանակել էր Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար։

Վ․ Գաբրիելյանի հորեղբայրն էլ գեներալ-մայոր է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ սա առաջին դեպքը չէ, երբ Վ․ Գաբրիելյանի կողմից ենթադրյալ խարդախությունների մասին ոստիկանությունում ահազանգեր են ստացվում։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր