211652_close_icon
views-count66053 դիտում article-date 22:42 08-12-2022

Արտակարգ դեպք՝ Երևանի կենտրոնում. Վազգեն Սարգսյան փողոցին հարակից զբոսայգում ինքնազգացողությունը վատացած կնոջը, մինչ բժիշկների ժամանումը, առաջին բուժօգնություն են ցուցաբերել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, դեկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի, պարեկներ Գոռ Խանբեկյանի և Վահե Հակոբյանի հետ ծառայություն կատարելիս են լինում Վազգեն Սարգսյան փողոցում, երբ նրանց են մոտենում մի քանի քաղաքացիներ ու հայտնում, որ փողոցին հարակից այգում մի կնոջ ինքնազգացողությունը վատացել է։

Պարեկները վաշտի հրամանատարի հետ մոտենում են նշված վայր, որտեղ արդեն այդ կնոջը մի քանի քաղաքացիների հետ օգնություն են ցուցաբերում նույն վայրում ծառայություն կատարող նույն վաշտի պարեկներ Արգամ Կիրակոսյանն ու Էմիլ Նուրիջանյանը։

Պարեկներն իրենց ավտոմեքենայի մեջ պահվող դեղատուփից դուրս են բերում անհրաժեշտ դեղամիջոցները և օգնություն ցուցաբերում մոտ 30-35 տարեկան կնոջը, ապա ահազանգում են 1-03, ու օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերում կնոջը։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հավաքվածներն ասում էին. «Ճիշտն ասած, անցնում էինք ու նկատեցինք, որ այդ կինը մի տեսակ գունատ է։ Մոտեցանք, որպեսզի օգնություն ցուցաբերենք, սակայն տեսանք, որ մենք չենք տիրապետում առաջին բուժօգնություն ցուցաբերելու կանոններին։ Նկատեցինք, որ մոտակայքում պարեկներ կան, դիմեցինք իրենց, ու լավ էր. նրանք էլ արագ արձագանքեցին, իրենց ավտոմեքենայի մեջ պահվող ապտեչկայի միջից դուրս բերեցին առաջին անհրաժեշտության բուժօգնություն ցույց տալու դեղորայք ու սկսեցին օգնություն ցուցաբերել։ Հետո պարեկներից մեկը զանգահարեց, հավանաբար, շտապօգնություն, ու բժիշկները կարճ ժամանակում ժամանեցին»։

Լուսանկարները տրամադրել է SHAMSHYAN.com-ի ընթերցողը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր