211652_close_icon
views-count742 դիտում article-date 23:14 08-12-2022

Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Երեկ Փարիզում տեղի է ունեցել նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակութ հանդիպումը ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որը կազմակերպվել էր ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդի կողմից: Այս մասին հայտնում է Արցախի ՀԸ-ից։

Ողջույնի խոսքով հանդես են եկել Խորհրդի համակարգողներ՝ ֆրանսահայ հասարակական գործիչ Արա Թորանյանը և ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր