211652_close_icon
views-count1104 դիտում article-date 18:02 08-12-2022

Բիշքեկում տեղի կունենա Փաշինյան-Պուտին հանդիպում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում, հանդիպելու է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ria Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Նախատեսվում է մեկ երկկողմանի հանդիպում՝ զրույց Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Ուշակովը։

Նշենք, որ 2023 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ նախագահությունը կանցնի ՌԴ-ին։
 

Նմանատիպ նյութեր