211652_close_icon
views-count733 դիտում article-date 17:13 08-12-2022

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Միջազգային հակակոռուպցիոն» գլոբալ կոնֆերանսին

2022թ. դեկտեմբերի 6-7-ը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Վաշինգտոնում մասնակցել է «Միջազգային հակակոռուպցիոն» գլոբալ կոնֆերանսին։

Կոնֆերանսը միավորել էր ավելի քան 3000 կառավարությունների, քաղաքացիական հասարակության, ակադեմիայի և այլ միջազգային կազմակերպություների մասնակիցների և երկրների առաջնորդների։

Հայաստանից մասնակցել են նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Պետական եկամուտների կոմիտեի, Գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների, Կենտրոնական բանկի, Արդարադատության նախարարության և Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։

Կոնֆերանսի մասնակիցները ներկայացրել են կոռուպցիայի դեմ պայքարի իրենց ձեռքբերումների, ձախողումների և գլոբալ մարտահրավերների մասին։ Ընդգծվել է համավարակի, պատերազմների և ավտոկրատ ռեժիմների ազդեցությունը բարեփոխումների և հատկապես` կոռուպցիայի կախարգելման և պայքարի հարցում։

Կոնֆերանսի շրջանակում կայացել են մի շարք հանդիպումներ և քննարկումներ` Հայաստանում ընթացող կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման համակարգային բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու և նոր համագործակցային ուղիներ խթանելու շուրջ։

Նմանատիպ նյութեր