211652_close_icon
views-count35329 դիտում article-date 16:34 08-12-2022

Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արտակ Հովակիմյանն այցելեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Սամվել Խաչատրյանի և մյուս հերոսների հիշատակին նվիրված խաչ-հուշաքարի վայր․ առաջիկայում այնտեղ կտեղադրվեն տեսախցիկներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանն իր ուշադրության կենտրոնում է պահում վարչական շրջանում Արցախյան 1-ին, Ապրիլյան Քառօրյա, Արցախյան 44-օրյա պատերազմների ժամանակ նահատակված ու լեգենդ դարձած հերոսների անուններով բացված խաչքարերի, զբոսայգիների, հուշաղբյուրների տարածքներում մաքրման աշխատանքները, դա անհերքելի փաստ է։

Երբեմն վարչական շրջանի ղեկավարը թաղապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցների հետ անակնկալ ստուգումներ կատարելու նպատակով շրջայցեր է կատարում ու ստուգում, թե ինչպիսի վիճակ է տիրում իր ենթակայության տակ գտնվող վարչական շրջանում։

Ստուգումների արդյունքում հայտնաբերված բացթողումներին տեղում լուծում է տրվում։ Այն է՝ հաշված րոպեների ընթացքում սանմաքրման ու կանաչապատման աշխատակիցները վերացնում են խնդիրները։ 

Վարչական շրջանի ղեկավար Ա․ Հովակիմյանին հաճախակի կարող են տեսնել նաև հերոսների անվամբ բացված հուշաղբյուրների, խաչքարերի վայրերում, որտեղ թաղապետարանի կողմից միշտ իրականացվել ու շարունակվում են իրականացվել մաքրման աշխատանքներ։

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Ա․ Հովակիմյանը այցելել է Ազատության 12/4 հասցեում գտնվող, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Սամվել Խաչատրյանի ընտանիքի և ընկերների կողմից կառուցված Սամվել Խաչատրյանի և մյուս հերոսների հիշատակին նվիրված խաչ-հուշաքարի տարածք։ 

Տեղում թաղապետարանի սանմաքրման աշխատակիցները ողջ տարածքից հեռացրեցին տերևաթափի հետևանքով թափված տերևները, անբարեխիղճ  քաղաքացիների կողմից թափված աղբը, ծխախոտի մնացորդները։

Թաղապետը խոստացավ նաև, որ առաջիկայում նշված վայրում կտեղադրվեն տեսախցիկներ, որպեսզի հսկեն տարածքում շարժը։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեկ նշված վայր են ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները՝ տարածքն սպասարկող քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպեր լիազորի գլխավորությամբ, ով ի դեպ՝ եղել է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից ու իր գործընկեր ոստիկանների հետ կենաց-մահու պայքար են տվել այդ օրերին Արցախի առաջնագծի ամենաթեժ կետերում։ 

Եվ օպեր լիազորը, չսպասելով էլեկտրիկների գործողություններին, լեգենդ դարձած հերոս Ս․ Խաչատրյանի ընտանիքի անդամների հետ վերանորոգեցին օրեր առաջ, Նժդեհի ասած՝ «հայի տականքի կամ տականքների» կողմից վնասված խաչ-հուշաքարի լուսավորության համար նախատեսված լուսային հատուկ սարքը։   

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, դեկտեմբերի 6-ին, հերթական անգամ Գարեգի Նժդեհի ասած «հայի տականքը» իր սև գործն է արել Երևանում։ Ազատության 12/4 հասցեում գտնվող արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ արձած հերոս Սամվել Խաչատրյանի ընտանիքի և ընկերների կողմից հերոսների հիշատակին նվիրված խաչ-հուշաքարի լուսավորության համար նախատեսված հատուկ սարքը վնասել են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ արարք կատարվել էր նաև օրեր առաջ, ինչը ընտանիքի անդամների կողմից վերանորոգվել է։ 

Ժամեր առաջ այցելելով խաչ-հուշաքարին՝ հերթական անգամ պարզվում է, որ տականքը կամ տականքները վնասել ու պոկել են լուսային էֆեկտ տալու համար նախատեսված հատուկ սարքը։ 

Թե ով կամ ովքեր են նման անմարդկային քայլի հեղինակը կամ հեղինակները, դրա պատասխանը պետք է տան իրավապահները, տվյալ դեպքում՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժինը, ու հայտնաբերեն ճիվաղին կամ ճիվաղներին, ինչը դաս կլինի, որպեսզի հետագայում նմանատիպ արարք տեղի չունենա։ 

Այն, որ ցանկության դեպքում Քանաքեռ-Զեյթունի ոստիկանությունը կարող է հայտնաբերել արարքը կատարողիկ կամ կատարողներին, դա պետք է ապացուցվի ոստիկանների օպերատիվ աշխատանքի արդյունքում։ Իսկ Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմն էլ ցանկության դեպքում կարող է նշված վայրում տեղադրի տեսախցիկներ, ինչը կզսպի Նժդեհի ասած «հայի տականքին» նման ոտձգություն կատարել ժողովրդի համար սրբության վայր համարվող խաչ-հուշաքարի տարածքում։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հատուկ լուսային էֆեկտներ պարունակող սարքերը պոկված հայտնաբերվել են տարածքում։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր