211652_close_icon
views-count1040 դիտում article-date 17:00 08-12-2022

Հայաստանի և Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումը կսկսվի մինչև Ամանոր. Hurriyet

Թուրքական Hurriyet-ը, վկայակոչելով դիվանագիտական անանուն աղբյուրները, գրել է հայ-թուրքական հարաբերություններում տնտեսական հարցերի մասին։

Ըստ Hurriyet-ի, Հայաստանի և Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումներ սկսելու աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում և մինչև 2022–ի վերջը արդեն թռիչքները կսկսվեն։

Թուրքական պարբերականը նշում է, որ հաջորդ էտապում նախատեսվում է ցամաքային սահմանի բացումը Ալիջանի 128 մետր երկարություն ունեցող կամուրջով, սակայն կամուրջը վերանորոգման կարիք ունի։ «Քանի որ ձմեռ է, կամուրջ վերանորոգման աշխատանքների սկսման համար ժամանակ կպահանջվի»,- գրել է Hurriyet-ը։

Նմանատիպ նյութեր