211652_close_icon
views-count33864 դիտում article-date 14:14 08-12-2022

Ավտովթար Երևանում․ բախվել են «HOWO» և «FAW» մակնիշի բեռնատարները․ կա վիրավոր․ պարեկները օպերատիվորեն հայտնաբերել են վթարի վայրից հեռացած բեռնատարներից մեկը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են HOWO և  «FAW» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ում բժշիկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են HOWO մակինշի բեռնատար ավտոմեքենան։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի  հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Կարեն Գալստյանն ու կրտսեր պարեկ Հայկ Բարսեղյանը։

Մինչ պարեկների ժամանումը դեպքի վայրից FAW ավտոմեքենան հեռացել էր։ Եվ պարեկերի օպերատիվ գործողությունների արդյունքում Արարատի մարզում հայտնաբերվել է ավտոմեքնան և վերադարձվել վթարի վայր։ 

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ 

Լուսանկարները և տեսանյութ՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր