211652_close_icon
views-count13151 դիտում article-date 10:02 08-12-2022

Այսօր նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ծննդյան օրն է

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ծննդյան օրն է, ով գլխավոր դատախազ է աշխատել Հայաստանի ամենաբարդ քաղաքական ժամանակաշրջանում։

Արթուր Դավթյան
Հայաստանի Հանրապետության Գլխավոր Դատախազ
2016-2022թթ.
   
Իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական: ՀՀ Ազգային ժողովի՝ 15.09.2016թ. որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ: Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 8-ին Շիրակի մարզի Հոռոմ գյուղում: 1985-1995թթ. հաճախել է Հոռոմի միջն. դպրոց և արժանացել «Ոսկե մեդալի»: 1995-1999թթ. ընդունվել և գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը: 1999-2001թթ. ընդունվել և ավարտել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան: 2001-2004թթ. ընդունվել և ավարտել է ասպիրանտուրան՝ ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնում: 2005թ.-ին ապրիլի 28-ին ԵՊՀ մասնագիտական  խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Հանցագործություններ քննելիս տակտիկական հնարքների կիրառման թույլատրելիության սահմանները» թեմայով:

17.06.2005թ.-ին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2000-2001թթ. աշխատել է ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ուսումնական լաբորատորիայում՝ ավագ լաբորանտ, 2001-2005թթ.-ին լաբորատորիայի վարիչ: 2000-2006թթ. աշխատել է ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս: 2006-2007թ.-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ: 2007-2008թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ: 2008-2012թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ: 2012-2013թթ. – Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ: 2013-2016թթ. – Երևան քաղաքի դատախազ: 2016թ. հունիսի 22-ի `ՀՀ նախագահի հրամանագրով Արթուր Դավթյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ : Դասախոսել է «Հայաստանում Ֆրանսիական համալսարանում», «Երևանի պետական մանկավարժական համալսարանում»: Ներկայումս դասախոսում է Երևանի պետական համալսարանում: 2017թ.-ին Հանրապետության նախագահի հրամանագրով Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2021թ. ապրիլի 20-ի հրամանով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկու երկրների դատախազությունների միջև արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է «Ռուսաստանի դատախազության 300 տարին» հոբելյանական մեդալով: Արթուր Դավթյանը պարգևատրվել է ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի «ԱՊՀ երկրների պատվավոր դատախազ» կրծքանշանով: Արժանացել է նաև գերատեսչական այլ պարգևների:

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Նմանատիպ նյութեր