1270 դիտում
09:09 08-12-2022
Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմակահարույց զրույցի մասով հարուցված քրեական վարույթը կարճվեց․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն որոշել է կարճել Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի աղմակահարույց զրույցի մասով հարուցված քրեական վարույթը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց անձամբ պարզել ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանից, որը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը. «Այո՛, որոշել են կարճել քրեական վարույթը եւ մեզ ժամանակ են տվել ներկայացնել միջնորդությունները, ինչը ներկայացվել է: Սպասում եմ միջնորդությունների պատասխանին, որից հետո հանգամանալից կխոսենք կարճման հիմքերի մասին եւ կմեկնաբանենք իրավիճակը», – նշեց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին հրավիրված ասուլիսին Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, որը մերկացնում էր ողջ դատական համակարգը (թե ինչպես են Գագիկ Ջհանգիրյանի «վզին դրվում» ինչ-ինչ քաղաքական հրահանգներ): 6 ամիս քննելով գործը՝ Քննչական կոմիտեն տուժող չճանաչեց Ռուբեն Վարդազարյանին, քրեական վարույթով որեւէ մեկը մեղադրյալ չներգրավվեց, եւ, ահա, որոշել են քրեական վարույթը կարճել:
Իհարկե, սպասելի էր, քանի որ ի սկզբանե այդ ձայնագրության հրապարակումը ոչ թե քրեական, այլ քաղաքական հրահանգների ապացույց էր, բայց որ քրեական վարույթը քրեական ավարտ չի ունենում միայն այն պատճառով, որ արդեն երկու կողմերն էլ՝ թե՛ Վարդազարյանը, թե՛ Ջհանգիրյանը այլեւս պաշտոնյաներ չեն, խիստ ուշագրավ էր: Որպես համեմատություն՝ նշենք, որ նույն Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ նաեւ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա, եւ այդ գործի քննությունը դեռ շարունակվում է, թերեւս, այն պատճառով, որ Անդրանիկ Սիմոնյանը պաշտոնյա է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2353 դիտում
10:22 13-07-2016
Արթուր Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվեց. «Ժողովուրդ»
4147 դիտում
17:35 16-08-2018
Վարչական վարույթը կարճվեց. շատ հաճախ խնդիրը մեր քիմքն է և ոչ թե ջրի որակը. Վեոլիա Ջուր
Այս բաժնից
20956 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4985 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին