211652_close_icon
views-count689 դիտում article-date 13:37 06-12-2022

Գյումրիում բացվել է «Միավորվենք» արշավի բասկետբոլային խաղահրապարակը

Նոյեմբերի 26-ին Գյումրիում տեղի ունեցավ Հայաստանի Բասկետբոլի Ա-լիգայի «Միավորվենք» արշավի շրջանակում կառուցված բասկետբոլի խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությունը: 

«Միավորվենք» արշավը սկսվել էր Բասկետբոլի Ա-լիգայի նախորդ՝ 2021/22 մրցաշրջանում, երբ բասկետբոլիստների հավաքած խաղային միավորների քանակով գումար էր կուտակվում արշավի բյուջեում:Մրցաշրջանի ավարտից հետո այդ գումարով սկսվեց բացօթյա խաղահրապարակի կառուցումը Գյումրիում: Նախաձեռնությունը իրագործվել է Բադալյան եղբայրների աջակցությամբ:

Բացման արարողությանը ներկա էին Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, Ա-Լիգայի նախագահ Արա Պողոսյանը, Գյումրիի սպորտային ոլորտի տարբեր ներկայացուցիչներ: Գյումրու «Ա.Սարգսյանի անվ. Համալիր մարզադպրոցի» պատանի բասկետբոլիստները անցկացրեցին ցուցադրական խաղ: 

Բացօթյա խաղահրապարակը գտնվում է Գյումրիի Չայկովսկի փողոցում և մշտապես բաց է բոլորի համար: 650 քմ մակերեսով ցանկապատված խաղահրապարակում՝ շնորհիվ լուսավորության, հնարավոր է խաղալ նաև երեկոյան ժամերին: Խաղահրապարակն ունի հատուկ ռետինե ծածկույթ, որը ոչ միայն թույլ է տալիս խուսափել վնասվածքներից, այլև դիմացկուն է Գյումրու եղանակային պայմանների համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր