211652_close_icon
views-count18467 դիտում article-date 20:43 04-12-2022

Երևանում՝ «Վահան Զատիկյանի» անվան զբոսայգում, հայտնաբերվել է տղամարդու դի. սպանություն հատկանիշներով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։  Ժամը 22։00-ի սահմաններում շտապօգնության թիվ 7-րդ ենթակայանից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների թիվ 71 խումբը կանչով մեկնել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցում գտնվող «Վահան Զատիկյանի» անվան զբոսայգի, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ, և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը` օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված այգում հայտնաբերել են առանց մշտական բնակության վայր ունեցող 59-ամյա Հրաչյա Շ․-ի դին։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, դեպքի փաստով էլ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
 
 
 

Նմանատիպ նյութեր