211652_close_icon
views-count1698 դիտում article-date 22:45 03-12-2022

ԱԱ-2022․ Նիդերլանդեր–ԱՄՆ հանդիպումն ավարտվեց, հայտնի է քառորդ երզրափակչի առաջին մասնակիցը

Ավարտվեց ԱԱ 2022-ի փլեյ-օֆֆի առաջին՝ Նիդերլանդներ-ԱՄՆ հանդիպումը։ Եվրոպական թիմը քառորդ եզրափակչի առաջին մասնակիցն է։

Առաջին խաղակեսից հետո արդյունքում 2-0 էր՝ հօգուտ Նիդերլանդների։ Գոլերով աչքի ընկան Մեմֆիսը և Բլինդը։ Երկու դեպքում էլ թիմակիցներին աչքի ընկնել օգնեց Դումֆրիսը՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ։

Երկրորդ խաղակեսում հաշիվը կրճատում են ամերիկացիները․ գոլի հեղինակ դարձավ Հաջի Ռայթը։ Սակայն քիչ անց Դումֆրիսը հաշիվը դարձնում է 3-1։

Քիչ անց՝ Երևանի ժամանակով 23։00-ին, կմեկնարկի ԱԱ 2022-ի փլեյ-օֆֆի երկրորդ՝ Արգենտինա-Ավստրալիա հանդիպումը։
 

Նմանատիպ նյութեր