211652_close_icon
views-count33024 դիտում article-date 22:05 03-12-2022

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 63-ամյա վարորդը Lexus GX470-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. օպերատիվ են գործել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 63-ամյա Ավետիք Ա․-ն, իր վարած Lexus GX470 մակնիշի ավտոմեքենայով, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին` Չկալովկա գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել է արտակարգ իրավիճակների նախարարության  փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտում  նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդի հետ ավտոմեքենաի մեջ են եղել իր կինը և 2 թոռնիկները։

Բարեբախտաբար, նրանք նույնպես չեն տուժել։

Լուսանկարները` Սևակ Սահակյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
 
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+

Նմանատիպ նյութեր