211652_close_icon
views-count1120 դիտում article-date 15:15 03-12-2022

«Բայրաքթարը» մինի-ռումբեր է փորձարկել

Թուրքական «Բայրաքթար» հարվածային ԱՍԹ-ն առաջին անգամ մինի-ռումբեր է փորձարկել։ Ուղղորդման GPS/INS համակարգերով օժտված մինի-ռումբերը մշակել է թուրքական Aselsan ընկերությունը։

Հարվածային ԱՍԹ-ների կատարելագործման ծրագիրը շարունակվում է Թուրքիայի նախագահի գրասենյակին կից պաշտպանական արդյունաբերության վարչության ակտիվ աջակցությամբ, գրում է «Անադոլու» գործակալությունը։

«Baykar» ընկերությունը հայտնել է, որ այսօրվա դրությամբ եկամուտների 75 տոկոսը ստացվում է արտահանումից։ Միայն 2022 թվականին ընկերությունը անօդաչու թռչող սարքեր է վաճառել 18 երկրի, ընդհանուր առմամբ ստանալով մեկ միլիարդ դոլար։

Նմանատիպ նյութեր