211652_close_icon
views-count54541 դիտում article-date 22:05 02-12-2022

«Աստղիկ» բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժնի վարիչի մահվան փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վարույթը նախաձեռնվել է նոյեմբերի 29-ին Երևանի շտապօգնության 5-րդ  ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացված ահազանգի փաստով։

Այդ օրը, ժամը 22։00-ի սահմաններում նշված ենթակայանից ոստիկանություն հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Նորք վարչական շրջանի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 49-ամյա Արման Նազինյանն էր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հանկարծամահ է եղել։ 

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Նազինյանն աշխատում էր «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ որպես գինեկոլոգիայի բաժնի վարիչ։ 

Ա․ Նազինյանը առողջապահության համակարգում համարվում էր ազնիվ, բարի ընկեր, հոգատար, հիանալի մասնագետ, բժիշկ, ղեկավար և նրա ու իր թիմի շնորհիվ հազարավոր մայրեր ապահով ծննդաբերություններ են ունեցել։

Լուսանկարը վերցված է «Աստղիկ բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր