211652_close_icon
views-count31944 դիտում article-date 21:29 01-12-2022

Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel Vectra-ն ու Ford Transit-ը, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 33 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 43-ամյա Գրիգոր Ա-ի վարած Ford Transit մակնիշի և 30-ամյա Արտյոմ Ս-ի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գրիգոր Ա-ի ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Արևիկ Ս-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արտաշատ» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ա. Գալստյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Բադալյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր