211652_close_icon
views-count1425 դիտում article-date 15:59 01-12-2022

Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղի հայերին տալ իրավունքների այն երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները. Լավրով

Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հայերին տրամադրել այն իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները վերջերս «ավելի շատ խոսում են Ղարաբաղում հայերի իրավունքների, քան կարգավիճակի մասին»։

«Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղի հայերին տալ իրավունքների այն երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները»,- ասել է նա։

Լավրովի ասուլիսը հեռարձակվում է ՌԴ դիվանագիտական ծառայության յուբուբյան ալիքով։

Նմանատիպ նյութեր