211652_close_icon
views-count509 դիտում article-date 15:33 01-12-2022

Ղարիբաշվիլին և Ռիկերը քննարկել են Վրաստանի մոդերատորական դերը հայ-ադրբեջանական երկխոսությունում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային ընթրիքի ձեւաչափով հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիկերի հետ, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպմանը Իրակլի Ղարիբաշվիլին եւ Ֆիլիպ Ռիկերը խոսել են Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Վրաստանի ռազմավարական գործընկերության կարևորության մասին։

Նշվել է ռազմավարական գործընկերության դրական դինամիկայի մասին, ինչը պայմանավրրված է երկու երկրների համագործակցության շրջանակում ձեռնարկված քայլերով։

Կողմերը հայտնել են իրենց պատրաստակամությունը հետագայում խորացնելու եւ ամրապնդելու ներկայիս համագործակցությունը։

Զրույցի ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանի եւ Հարավային Կովկասի անվտանգության խնդիրները, Վրաստանի միջնորդական դերը հայ-ադրբեջանական երկխոսության մեջ։

Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ բանակցությունները ցանկացած հակամարտություն լուծելու եւ առաջընթաց գրանցելու միակ եւ  կարեւոր միջոցն են։ Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը եւ կառավարության վարչակազմի ղեկավար Ռեւազ Ջավելիձեն։

Նմանատիպ նյութեր