211652_close_icon
views-count39320 դիտում article-date 21:25 30-11-2022

Ծեծկռտուք՝ քրեակատարողական ծառայության «Ոստիկանների բանտում». կան վիրավորներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վարդաշեն» (ժողովրդին հայտնի ոստիկանների) բանտում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տեղեկությունը ստացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում։

Ըստ տեղեկությունների, այդ օրը վիճաբանության ժամանակ դատապարտյալներ Էդգար Հ-ն և Ռազմիկ Մ-ն փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի հետևանքով էլ ստացել են մարմնական վնասվածքներ։

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 195 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր