211652_close_icon
views-count102913 դիտում article-date 18:58 27-11-2022

Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ 29-ամյա վարորդը Opel Vectra-ով բախվել է ճանապարհի երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված վիճակում բախվել կամրջի բետոնե սյուներին. կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում 29-ամյա Մհեր Մկրտչյանը Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կիսակողաշրջված վիճակում բախվել ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի բետոնե սյուներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 2-ը Վեդու, 2-ը՝ Արտաշատի բժշկական կենտրոններ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Վեդու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարաում նույն վաշտի ավագ տեսուչներ Հակոբ Հովհաննիսյանն ու Սարգիս Եգորյանը։ Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Էդգար Զոհրաբյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան, որը վերածվել  է մետաղե ջարդոնի, տեղափոխվում է ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
 


 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր