211652_close_icon
views-count3408 դիտում article-date 11:01 26-11-2022

«Իմ հոգին զույգ հենարաններ ունի՝ Աստված և հայրենիք» խորագրով միջոցառումների շարքը շարունակվում է

«ՈՒՐՖԱ» ազգագրական համույթը, համագործակցելով Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հետ, կազմակերպեց ազգային երգ ու պարով հագեցած միջոցառում, որը նվիրված էր նոյեմբերի 19-ին նշվող բոլոր Սրբերին նվիրված տոնին։

Նշենք, որ «ՈՒՐՖԱ» ազգակրական համույթը, Հայաստանի պետական Մանկավարժական համալսարանի՝ Ուսանողական խորհրդին կից գործող համույթ է։ Համույթի հիմնադիր-նախագահն է, նույն համալսարանի ուսանող Նարեկ Երիցյանը։ «ՈՒՐՖԱ» ազգագրական համույթը զբաղվում է եկեղեցական տոներին նվիրված միջոցառումներ կազմակերպելով, բայց ոչ միայն ազգագրական երգ - պար նաև խաղեր և կերպարներ, որոնք մոռացվել են ժամանակի ընթացքում։ Կազմակերպում է հանդիպումներ քաղաքական և մշակութային գործիչների հետ։ 

«Մի օր Facebook-ում գրառում եմ կատարում ազգագրական մի երգի վերաբերյալ և Ռուբենը, ով «ՈՒՐՖԱ»-ի համահիմնադիրն է, մեկնաբանություն է գրում, որ մեր մշակույթը շատ հարուստ է և ով կցանկանա ծանոթանալ՝ սիրով կօգնի։ Ռուբենի հետ հանդիպեցինք և խոսեցինք, թե միասին ինչ կարող ենք անել, և առաջին միջոցառումը արեցինք ապրիլի 10-ին՝ Ծաղկազարդին նվիրված։ Հավաքեցինք համալսարանից այնպիսի թիմ, ովքեր ինչ-որ չափով կապ ունեին եկեղեցու հետ, և մարդկանց, ովքեր ունեին երգել - պարելու ձիրք։ Երեք միջոցառում անց մտածեցինք մեզ անուն որոշել և լինել առանձին խումբ, ունենանք հենց մեր երգի-պարի խմբակը, և  մտածեցինք, որ պետք է լինի Արևմտյան Հայաստանի քաղաքներից մեկի անունով։ Նայեցինք, ՈՒՐՖԱ-ի տարածաշրջանի տարածքները շատ հավանեցինք և անունն էլ շատ հնչեղ էր, որոշեցինք հենց «ՈՒՐՖԱ» անունը։ Այժմ նաև անում ենք այնպիսի տոներին նվիրված միջոցառումներ, որոնց մասին շատ քրիստոնեաներ չգիտեն, իմ շրջապատում բացի հոգևորականներից, ոչ ոք չգիտեր, որ նոյեմբերի 19-ը հայ առաքելական եկեղեցում բոլոր Սրբերին նվիրված տոն է։ Իսկ գալիք միջոցառումներից լինելու է հանդիպում Տիգրան Մանսուրյանի հետ, նաև լինելու է բարեգործական համերգ և կինոդիտում։ Այսքանը մինչև 2022 թվականի ավարտը»,- նշեց պարոն Երիցյանը:
 
Նյութը և լուսանկարները՝ Վարսի Հակոբյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր