«Դեպի լույս» երգչախումբը մասնակցեց ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի 75-ամյակին նվիրված հանդիսավոր համերգ-երեկոյին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Դեպի լույս» երգչախումբը մասնակցեց ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի 75-ամյակին նվիրված հանդիսավոր համերգ-երեկոյին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Դեպի լույս» երգչախումբը, որը գործում է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում, նոյեմբերի 22-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում  մասնակցեց ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի 75-ամյակին նվիրված հանդիսավոր համերգ -երեկոյին:  

Համերգ-երեկոն իր բնույթով կատարված աշխատանքների հրապարակային և յուրօրինակ հաշվետվություն էր, որին մասնակցում էին կենտրոնի գեղարվեստական խմբերը Երևանից և մարզերից՝ «Արահետ» կամերային երգչախումբը, «Դեպի լույս»  երգի ներառական անսամբլը, որը գործում է Երևանի  Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խնդիր ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում, «Տոնիկա» ժողովրդական գործիքների անսամբլը, Ա. Չեխովի դպրոցում գործող տղաների երգչախումբը, Մարիոնետների թատրոն-ստուդիան, «Սասնա ծռեր», «Նուբար», «Կարին», «Ծովակ» ավնադական երգի-պարի անսամբլները, «Սալսա», «Միլլենիում» ժամանակակից պարերի ստուդիաները և Ջիվանու անվան աշուղական դպրոցի  ու Հովսեփ Շամամյանի անվան «Բարեկամություն» ստուդիայի սաները:

Սահմանամերձ համայնքներում կենտրոնի ծավալած գործունեության շրջանակում համերգ-երեկոյին մասնակցում էին Լոռվա մարզի  Գյուլագարակ համայնքի ավանդական պարի անսամբլի սաները, իսկ թատրոնի ճեմասրահում ներկայացված էին Մեծ Մասրիկ համայնքի կերպարվեստի ստուդիայի սաների ստեղծագործությունները։
   
Այս տարի լրանում էր նաև կենտրոնի երկարամյա տնօրեն, ներկայիս գեղարվեստական ղեկավար, վաստակավոր մանկավարժ Սամվել Բալոյանի 75-ամյակը: Վարպետի պատրաստած անակնկալ երաժշտական կատարումը մեծ խանդավառությամբ ընդունվեց ինչպես սաների, այնպես էլ արվեստասեր համդիսատեսի և հյուրերի կոողմից:

Հանդիսավոր երեկոյի ընթացքում «Դեպի լույս» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանը, Մեծ Մասրիկ համայնքի կերպարվեստի ստուդիայի և Վերիշեն համայնքի մանկական երգչախմբի ղեկավարները  ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից պարգևատրվեցին  շնորհակալագրերով, «Նուբար» անսամբլի ղեկավարը՝ պատվոգրով:

Մի քանի օր առաջ  էլ 21 հեռուստատեսության եթերում «Դեպի լույս» երգչախմբի մենակատար Արամ Հովհաննիսյանի կատարմամբ կայացավ «Մայրիկ» երգի պրեմիերան, որի հեղինակն է Վարդուհի Խաչատրյանը: 

«Մենք շատ մեծ սիրով և պատասխանատվությամբ էինք պատրաստվել համերգին: «Դեպի լույս» երգչախումբը կատարեց իմ հեղինակած «Հայ զինվոր» երգը, որը երգում է նաև ՀՀ ՊՆ «Զորական» անսամբլը:

Երեխաները փայլուն ելույթ ունեցան, հանդիսատեսը շատ հիացած էր, անդադար ծափահարությունները մեզ պարգևեցին աննկարագրելի բերկրանք: Մեր ծրագրերը շատ են, առաջիկայում ունենք  բազմաթիվ համերգներ և այլն: Այժմ գրում եմ նոր երգ նվիրված Հայոց բանակին: Առաջիկայում կգործիքավորեմ երգը»,- մեզ հետ անկեղծացավ «Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանը:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք