211652_close_icon
views-count937 դիտում article-date 16:39 24-11-2022

Հայաստանում մտադիր են ԱԱԾ-ին հնարավորություն տալ ոչնչացնել արխիվային փաստաթղթերը՝ նախքան դրանց գաղտնազերծումը․ NEWS.am

Անհասկանալի է, թե հատկապես որ փաստաթղթերը պետք է ոչնչացվեն Ազգային անվտանգության ծառայության արխիվում, եւ ինչու այդ հարցը որոշվեց խորհրդարանի քննարկումների օրակարգ մտցնել միայն հիմա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, ԱԺ արտահերթ նիստում «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին։ Գրում է NEWS.am-ը։

Պատգամավորը, մասնավորապես, նշեց, որ եթե այդ հարցն իսկապես անհապաղ լուծում էր պահանջում, ապա այն կարելի էր օրակարգ մտցնել ու շատ ավելի շուտ քննարկել։   

Հարկ է նշել, որ օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնող Պողոսյանն իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրեց կադրային հնարավոր փոփոխությունների վրա։ Մինչդեռ նա չանդրադարձավ արխիվին վերաբերող հարցին։

«Ես չեմ վիճարկում այս օրենսդրական նախաձեռնության ո՛չ հրատապությունը, ո՛չ կարեւորությունը։ Պարզապես, եթե այն այդքան կարեւոր է, պետք է զգալիորեն ավելի շատ ժամանակ հատկացվեր: Կարեւորությունը ենթադրում է խորը եւ համապարփակ քննարկում։ Իսկ հրատապությունը ենթադրում է, որ այս օրենսդրական փաթեթը պետք է ավելի շուտ ներկայացվեր»,-նշեց Խաչատրյանը։

Պողոսյանն էլ, իր հերթին, ասաց, որ չի հասկանում, թե ինչ փաստաթղթերի ոչնչացման մասին է խոսքը։ Նա առաջարկեց առարկայական քննարկման ընթացքում անդրադառնալ արխիվների հարցին։

Որոշ ժամանակ անց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ քննարկման ներկայացված օրենսդրական փոփոխությունները, ըստ էության, առաջարկում են ԱԱԾ-ին հնարավորություն տալ ոչնչացնել արխիվային փաստաթղթերը՝ նախքան դրանց գաղտնազերծումը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր