211652_close_icon
views-count8483 դիտում article-date 09:11 24-11-2022

Ո՞վ է Գյումրիում ծառի վրա միտինգ արած ու ինքնահրկիզված երիտասարդը․ «Առավոտ»

Երեկ երեկոյան Գյումրու Թատերական հրապարակում ինքնահրկիզված երիտասարդի վիճակը կայուն ծանր է։ Նրան Գյումրի բժշկական կենտրոնում բուժօգնություն ցուցաբերելուց ու վիճակը փոքր-ինչ կայունացնելուց հետո գիշերը՝ ժամը 12․30-ին, տեղափոխել էին մայրաքաղաք՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Այս մասին մեզ տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։ Գրում է «Առավոտը»։

Գյումրի ԲԿ-ից մեզ նաև փոխանցեցին, որ իրենք պարբերաբար հետաքրքրվում են․ նրա վիճակը կայուն ծանր է։

Թե ո՞վ է ինքնահրկիզված երիտասարդը, մեզ հաջողվեց պարզել, որ նա իրոք սուտ չէր խոսում՝ հայտարարելով, որ Եվրոպան թողել ու վերադարձել է հայրենիք։ Նրա բառերով՝ եկել է հայրենիքի փրկության համար։

Մենք պարզեցինք, որ նա 34-ամյա Արսեն Ա․-ն է (ի դեպ, նա կեղծ տվյալներ էր ներկայացրել ոստիկաններին, իսկական ազգանունը չէր ասել), բնակվում է Գյումրու Տեքստիլագործների թաղամասում։ Հարևաններից ճշտեցինք, որ Արսենը 15 տարուց ավել ծնողների հետ տեղափոխվել էր Եվրոպա՝ բնակության, ավելի կոնկրետ Գերմանիա, սակայն 3-4 ամիս է՝ վերադարձել է հայրենիք։

«Եկել էր մոր հետ, մայրը գնաց, իսկ ինքը մնաց, այժմ բնակվում է միայնակ»,- ասաց հարևաններից մեկը։ Հարևաններն ասում են, որ նրան հաճախակի չեն տեսել շենքում, տեսնելիս էլ բարևել-անցել են․ վերջինս զրույցի չի բռնվել, սակայն միաժամանակ նշում են, որ խելացի, մտահոգ քաղաքացի է։

Նրան ճանաչողների բնութագրմամբ՝ Արսենը միշտ մտածել է հանդիպել Հայաստանի առանցքային իշխանավորների հետ, որոնց կներկայացներ հայրենիքը փրկելու իր տեսլականը, իսկ նրանք հաշվի կնստեին, կօգտագործեին իրենց լծակները, ու պետությունը կփրկվեր, պատերազմ չէր լինի։

Մանրամասն՝ սկզզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր