211652_close_icon
views-count956 դիտում article-date 19:27 23-11-2022

Պուտինը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին. Արմենպրես

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում ընթացող ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում անդամ երկրների նախագահների ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի համակողմանի լուծման անհրաժեշտության վրա: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ռիա Նովոստիի» հրապարակումից:

«Համաձայն եմ գործընկերներիս հետ, ովքեր ավելի վաղ խոսեցին այս հարցի և հայ-ադրբեջանական կոնֆլիկտի համապարփակ կարգավորմանը հասնելու ջանքերի մասին։ Իհարկե, դրանք սուր հարցեր են, որոնք պահանջում են մեր ուշադրությունը»,- ասել է Պուտինը: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ հոկտեմբերի վերջին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները «լավ հիմք են ստեղծել սկզբունքային հարցերի շուրջ ապագա փոխզիջումների համար»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր