Սաուդյան Արաբիան 5 մլրդ դոլար ավանդ կներդնի Թուրքիայի կենտրոնական բանկում

Սաուդյան Արաբիան 5 մլրդ դոլար ավանդ կներդնի Թուրքիայի կենտրոնական բանկում Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարարության խոսնակը հայտարարել է Թուրքիայի Կենտրոնական բանկում 5 մլրդ դոլարի ավանդ ներդնելու Ռիադի մտադրության մասին: «Reuters» գործակալությանը տված հարցազրույցում արաբ պաշտոնյան ասել է, որ այս հարցով թուրքական կողմի հետ բանակցությունները եզրափակիչ փուլում են:

Թուրքական աղբյուրը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մարտին Ռիադը 5 մլրդ դոլար էլ ներդրել էր Եգիպտոսի կենտրոնական բանկում՝ օգնելով Կահիրեին տնտեսական դժվարությունների հաղթահարման հարցում:

Հիշեցնենք, որ թուրքական լիրայի՝ դոլարի նկատմամբ շարունակական արժեզրկման պայմաններում Թուրքիան իր կենտրոնական բանկի արտարժույթի պահուստները լրացնելու նպատակով 4.9 մլրդ դոլարի սվոփ (swap) գործարք էր Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: Բացի այդ ԱՄԷ-ն հայտարարել էր նաև Թուրքիայում 10 մլրդ դոլար ներդրում անելու մասին:

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք