211652_close_icon
views-count1666 դիտում article-date 10:55 23-11-2022

ԱԱ-2022. նոյեմբերի 23-ի խաղացանկը

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության շրջանակում 4 հանդիպում տեղի կունենա:

Ժամը 14:00. Մարոկկո-Խորվաթիա, F խումբ։ Հանդիպումը տեղի կունենա «Էլ-Բայթ» մարզադաշտում, որը 60 հազար մարդ է տեղավորում։

Ժամը 17:00. Գերմանիա-Ճապոնիա, E խումբ։ Այս հանդիպումը կանցկացվի «Խալիֆա Ինթերնեյշընլ» մարզադաշտում, որը 45 հազար մարդ է տեղավորում։

Ժամը 20:00. Իսպանիա-Կոստա-Ռիկա, E խումբ։ Այս խաղը նախատեսված է 40-հազարանոց «Էլ-Տումամա» մարզադաշտում։

Ժամը 23:00. Բելգիա-Կանադա, F խումբ։ Խաղային օրվա ավարտական խաղն էլ տեղի կունենա «Ահմեդ բին Ալի» մարզադաշտում։

Նմանատիպ նյութեր