Հայ հունահռոմեական ոճի ըմբիշները 5 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայ հունահռոմեական ոճի ըմբիշները 5 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները 5 մեդալ  են նվաճել միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:



Միջազգային մրցաշարի հաղթող են դարձել Սահակ Հովհաննիսյանը, Կարեն Խաչատրյանը և Հայկ Խլոյանը: Ռազմիկ Քուրդյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Հովհաննես Հարությունյանը` բրոնզե:



Հիշեցնենք, որ Նյու Յորքում կայացած Բիլ Ֆարելի հուշամրցաշարում մեդալներ էին նվաճել նաև Հայաստանի ազատ ոճի 2 ըմբիշներ։

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք