Խաչի և խաչքարի օրհնության կարգ սահմանամերձ Բաղանիսում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Խաչի և խաչքարի օրհնության կարգ սահմանամերձ Բաղանիսում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Երեկ՝ նոյեմբերի 19-ին, Տավուշի մարզի Բաղանիս համայնքում գտնվող բարձունքներից մեկում հանդիսավոր կերպով տեղի ունեցավ խաչի և խաչքարի օծման և օրհնության կարգ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օծման արարողությունը տեղի ունեցավ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ:

Նախաձեռնությունը տեղի է ունեցել մի խումբ բաղանիսցինեերի ֆինանասական օժանդակությամբ: Միջոցառումից հետո մատուցվեց մատաղ:
Միջոցառմանը ներկա էին Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը, համայնքների վարչական ղեկավարներ, բնակիչներ, հյուրեր:

Խաչը գիշերը լուսավորվում է և տեսանելի դառնում մեծ հեռավորությունից:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
 

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք