211652_close_icon
views-count940 դիտում article-date 12:02 19-11-2022

Վրաստանն առաջ է Ուկրաինայից և Մոլդովայից․ Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նոյեմբերի 18-ին ելույթ է ունեցել խորհրդարանում։ Նա նշել է, որ Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տալը քաղաքական որոշում էր, քանի որ Ուկրաինան պատերազմի մեջ է, իսկ Մոլդովան՝ պատերազմին հավասար վիճակում։ Գրում է Aliq.ge-ն։

Վարչապետի խոսքով՝ որևէ մեկը չի վիճարկում, որ Վրաստանը բոլոր ուղղություններով 10 անգամ առաջ է Ուկրաինայից և Մոլդովայից։

Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ թե՛ Ուկրաինան, թե՛ Մոլդովան թեկնածուի կարգավիճակ են ստացել՝ նույն վերապահումներով, որոնք սահմանվել են Վրաստանի համար։

«Մենք եղել և մնում ենք Արևելյան գործընկերության երկրների առաջատար պետությունը։ Մենք լսել ենք եվրոպացի առաջնորդների հայտարարությունները, որ Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ շնորհելու որոշումը պայմանավորված է եղել առկա քաղաքական իրավիճակով, քանի որ Ուկրաինան պատերազմական վիճակում է, իսկ Մոլդովան՝ պատերազմին հավասար վիճակում»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր