211652_close_icon
views-count1323 դիտում article-date 22:17 16-11-2022

ԱԺ նախագահը, 7 պատգամավոր եւ ԱԺ 9 աշխատակից պաշտոնական այցով Թբիլիսի են մեկնել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով Թբիլիսիում է։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի  5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով`

կարգադրում  եմ.

Պաշտոնական այցով 2022 թվականի նոյեմբերի 16-18-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետեւյալ կազմով. պատգամավորներ Էդուարդ Աղաջանյան, Սիսակ Գաբրիելյան, Լենա Նազարյան, Հակոբ Ասլանյան, Սարգիս Խանդանյան, Հասմիկ Հակոբյան, Նարեկ Բաբայան եւ ԱԺ 9 աշխատակիցներ»,– ասվում է ԱԺ նախագահի կարգադրության մեջ։

Մեկ այլ կարգադրությամբ՝ նոյեմբերի 16-18-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին։

Նմանատիպ նյութեր