211652_close_icon
views-count1205 դիտում article-date 18:19 15-11-2022

«Հանուն մեծ սիրո»… սեպտեմբերին թշնամու հարձակումից զոհված լեյտենանտի կինը ինքնասպանության դիմեց. Aravot.am

Aravot.am-ը գրում է. «Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում երեկ հուղարկավորեցին սեպտեմբերի 13-ին թշնամու վերջին լայնածավալ հարձակումից զոհված լեյտենանտ, դասակի հրամանատար Արմեն Կարապետյանի կնոջը՝ Լիլիթին: Նրանք ամուսնացել էին այս տարվա հունվարին:

Արծվանիստ վարչական շրջանի ղեկավար Ռուբիկ Սիրականյանը Aravot.am-ին պատմեց, որ սեպտեմբերի 13-ին, արձակուրդում գտնվող Արմեն Կարապետյանին գիշերը զանգել ու հայտնել են, թե տագնապ կա: Նա շատ արագ, առանց մտածելու հասել է Սոթքի զորամաս, որտեղ ծառայում էր, բայց նույնիսկ չի հասցրել զորամաս մտնել, ճանապարհին զոհվել է ԱԹՍ-ի հարվածից:

Արմենի կինը՝ 23 ամյա Լիլիթ Հարությունյանը գյուղի դպրոցում էր աշխատում, ուսուցչուհի էր, ամուսնու զոհվելու լուրից այդպես էլ չսթափվեց: Ամուսնու հուղարկավորման օրը Լիլիթը դիմել է ինքնասպանության առաջին փորձին՝ մեծ քանակի դեղահաբեր օգտագործելով, բայց այդ անգամ հաջողվեց նրա կյանքը փրկել»։

Մանամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր