211652_close_icon
views-count717 դիտում article-date 17:34 14-11-2022

ՀԲԸՄ Հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Նկարիչ ստեղծագործողներ՝ նահատակված 2020 թ. Արցախյան պատերազմում» գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օրերս, ՀԲԸՄ Հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Նկարիչ
ստեղծագործողներ՝ նահատակված 2020 թ. Արցախյան պատերազմում» գրքի շնորհանդեսը։

«Ամենասկզբում, իհարկե, ցուցահանդեսն էր`«Մինչեւը»`Էջմիածնում, որից հետո «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի կողմից նախաձեռնվեց գրքի ստեղծման գաղափարը։ Ստացանք առաջարկ համախմբել մի հրատարակության մեջ պատերազմում անմահացած` ստեղծագործող երիտասարդներին եւ նրանց աշխատանքները, որից հետո սկսեցինք անհատապես աշխատել յուրաքանչյուր ընտանիքի հետ, ստանալու այն նյութը, որ այսօր ունենք։

Գրքում զետեղված են 2020 թվականի`Արցախյան պատերազմում
զոհված`նկարիչների, քանդակագործների, դիզայներների աշխատանքները,
արվեստաբանական հոդվածներ, լուսանկարներ»֊իր խոսքում նշեց «Liver»
կազմակերպության տնօրեն, գրքի համակարգող Լուսինե Քարամյանը։

Շնորհանդեսի ընթացքում երաժշտական համարներով հանդես եկան Հեքիմյանի եւ Չայկովսկու անվան դպրոցի սաները։ Շնորհանդեսի ամբողջ ընթացքում տեսասահիկի միջոցով ցուցադրվում էր հերոսների աշխատանքները։

Խոսքով հանդես եկավ նաեւ տեքստերի հեղինակ եւ կազմող՝ Արա Հայթայանը:

«Այս պատանիները լուսավոր երազներ եւ մտահաղացումներ ունեին, որոնց
մասին մեր պարտքն ենք համարել խոսել, գրի առել որպես գաղափար: Մենք
բարոյական բեռ ենք կրում իրագործելու համար այս լուսավոր երիտասարդների երազանքների եւ պատգամները գոնե մեկ մասը»։

Հնչեցին հերոսների անունները եւ հանձնեցին գրքերը ծնողներին ու
հարազատներին`Գոռ Ավագյան, Գոռ Ավետիքյան, Գեւոր Արշակյան, Արտակ
Բարսեղյան, Անդրանիկ Ւրիգորյան, Մորիս Գրիգորյան, Արտակ Թովմասյան,
Աժդահակ Կիրակոսյան, Խորեն Հաջաթյան, Արման Հարությունյան, Համլետ
Հոէհաննիտծսյան, Հարություն Ղազարյան, Արմեն Գրիգորյան, Հովհաննես
Մազմանյան,Հայկ Նալբանդյան, Վիգեն Մուրադյան, Սիսակ Մկրտչյան, Արամ
Պողոսյան, Էդգար Տոնականյան, Տարոն Ֆիլիպոսյան։

«Մենք ապրում ենք շնորհիվ իրենց եւ այս միջոցառումների շնորհիվ մենք
ապրեցնում ենք մեր նահատակներին, ինձ թվում է նրանք վերեւում զգում են, մենք էլ ենք ապրում սրանով եւ անչափ շնորհակալ ենք այս շնորհանդեսի համար» ֊ասաց հերոս Համլետ Հովհաննիսյանի մորաքույրը։

Անուշ Հայրիյան
ՀՊՄՀ, լրագրություն 2֊րդ կուրս
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր