211652_close_icon
views-count1434 դիտում article-date 11:09 13-11-2022

44-օրյա պատերազմի նկարիչ ստեղծագործողները․ Ծրագիրն իրականացվել է ի հայրապետութեան Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ

Իրենցից ոմանք առաքելություն ունեին և կայացած էին հայ արվեստի դիմագիծը ձևավորելու համար։

Պատկերագրքի նպատակն է ներկայացնել 44-օրյա պատերազմում նահատակված արվեստագետներին և նրանց ստեղծագործությունները։

Նոյեմբերի 12-ին ՀԲԸՄ Հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Նկարիչ ստեղծագործողներ՝ նահատակված 2020թ. Արցախյան պատերազմում» գրքի շնորհանդեսը։

Ծրագիրն իրականացվել է ի հայրապետութեան Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։

Գրքի ստեղծման գաղափարը «Փյունիկ» բարեգործական հիմնադրամինն է։

Անհատապես, աշխատելով ընտանիքների հետ գրքում զետեղված են 2020թ. Արցախյան պատերազմում զոհված նկարիչների, քանդակագործների և դիզայներների աշխատանքներ, նրանց մասին արվեստաբանական հոդվածներ և լուսանկարներ։

«Ես առերեսվեցի մի փաստի հետ, որ պիտի գրեմ մարդկանց մասին, ովքեր նոր են քայլեր անում արվեստի ասպարեզում, ովքեր նոր-նոր սկսել են ներկայանալ և մարդիկ, ովքեր արդեն կայացած են։

Խնդիրն այն էր ՝ինչպես գտնել այն ձևաչափը, որ բոլորին ներկայացվի իրենց չհասցրած արածը, այսինքն, ամբողջ խնդիրը դրանում էր կայանում։

Աշխատելով, ես ականատես եղա տաղանդների մեծ շքերթի, շնորհալի տաղանդավոր մարդկանց, ովքեր հասցրեցին և կարողացան իրենց արածն անել, դրսևորվել, ներկայանալ», - ասաց պատկերագրքի կազմող և տեքստերի հեղինակ Արա Հայթայանը։

Գիրքը երկլեզու է՝ նախատեսված նաև օտարերկրացիների համար։

2 Ամենագեղեցիկ սիրո դրսևորումն ու երանգ տվող «Ագապի» 1851 թ. Ստամբուլում լույս տեսավ Հ․ Վարդանյանի հայատառ թուրքերենով «Ագապի» արգելված վեպը։

Բուկինիստի ստեղծագործական խումբը գտել է այն շապիկը, որը եղել է 1851թ. Ֆրանսիայում հրապարակված գրքի վրա։

Հեղինակը՝ Հ․ Վարդանյանը ինչ-ինչ պատճառներով ցանկացել է անհայտ մնալ հանրությանը՝ իր անունը չնշվելով, սակայն, պահպանված արխիվներում հայտնաբերվել է հեղինակի անունը։

Կատարվել է աշխատանք՝ գտնվել հեղինակի լուսանկարը, ով եղել է քաղաքական գործիչ։

Նյութի հեղինակ՝ ՀՊՄՀ-ի 2-րդ կուրսի ուսանողուհի  Էլեն Գրիգորյան

Նմանատիպ նյութեր