1521 դիտում
17:27 11-11-2022
Մաքսիմ Մանուկյանը՝ սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի սամբոյի հավաքականը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցում է աշխարհի առաջնությանը և արդեն առաջին մեդալն է նվաճել:
Մարզական սամբոյի 64 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: Մաքսիմն այս տարի բրոնզե մեդալ էր նվաճել նաև Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքականի կազմում 8 սամբիստ է ընդգրկվել: Մարզական սամբոյում Հայաստանը ներկայացնում են Տիգրան Կիրակոսյանը (58 կգ), Մաքսիմ Մանուկյանը (64 կգ), Կառլեն Մահինյանը (71 կգ), Ալեքսան Ստեփանյանը (79 կգ), Դավիթ Գրիգորյանը (88 կգ), Արսեն Խանջյանը (98 կգ), իսկ մարտական սամբոյում հանդես կգան Ավետիք Պողոսյանը (79 կգ) և Արման Ավանեսյանը (98 կգ): Ղրղզստան են մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, մրցավար Ազատ Անդրյանը: Պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: Մարզական սամբոյի կանանց և տղամարդկանց, ինչպես նաև մարտական սամբոյի տղամարդկանց 7-ական քաշերում խաղարկվելու է մեդալների 21 հավաքածու: Ըստ նախնական հայտերի՝ սպասվում է շուրջ 50 երկրի մասնակցություն: Ռուսաստանը, Բելառուսը, Ֆրանսիան, համաձայն Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) գործկոմի որոշման, առաջնությանը կմասնակցեն FIAS դրոշի ներքո:
Հատկանշական է, որ սամբոյի պատմության մեջ առաջին անգամ մրցաշարին մասնակցելու է նաև փախստականների հավաքականը: Թիմի կազմում մեկ մարզուհի է ընդգրկված՝ Մարիա Ամյուլինա Գեդեսը, որը ժամանակին Վենեսուելայի հավաքականի կազմում նվաճել էր երիտասարդական առաջնության բրոնզե մեդալը: Նա փախստականի կարգավիճակ է ստացել Ֆրանսիայում: Աշխարհի առաջնությունը կավարտվի նոյեմբերի 13-ին:

Նմանատիպ նյութեր
4361 դիտում
23:13 26-10-2018
Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1675 դիտում
20:50 11-11-2023
Վահրամ Գրիգորյանը՝ սամբոյի Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
2098 դիտում
23:56 10-08-2019
Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը բրոնզե մեդալ է նվաճել Թբիլիսիում
Այս բաժնից
1159 դիտում
23:45 11-04-2024
Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը հերթական մեդալն է նվաճել
1201 դիտում
14:54 11-04-2024
Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
1120 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը