211652_close_icon
views-count1650 դիտում article-date 14:31 11-11-2022

«Օդապարիկ արևը» գրքի շնորհանդեսը՝ Հայաստանի գրողների միությունում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օրեր առաջ Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ «Օդապարիկ արևը» գրքի շնորհանդեսը։
 
Գիրքը գրված էր Հայաստանի մանկագիրների կողմից և նվիրված էր մանուկներին։

Ինչպես իր խոսքում նշեց բանաստեղծ, հեքիաթագիր Սաթենիկ Ղազարյանը, «չկա այսպիսի գիրք, սա առաջինն է մեր ժամանակում, բոլորս էլ ունենք մեր մանկական գրքերը, սակայն սա առաջինն է, որովհետեւ հավաքել ենք բոլոր մանկագիրների գործերը, որից պատրաստել ենք ժողովածու, որը նաև, կարող է լինել քրեստոմատիա»։

Շնորհանդեսին ելույթով հանդես եկան՝ բանաստեղծ, մանկագիր Էդվարդ Միլիտոնյանը, հայ արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ, «Օդապարիկ արևը» գրքի հրատարակիչ Վան Արյանը, խմբագիր, հրապարակախոս, արձակագիր Տիգրան Նիկողոսյանը և այլք, որոնք բոլորն էլ իրենց ներդրումն են ունեցել այս գրքի ստեղծման համար։

Գիրքն իր մեջ ներառում է պոեզիա և արձակ ստեղծագործություններ մանուկների համար, և գրեթե բոլոր ելույթ ունեցողները նշեցին, որ գիրքը առանձնանում էր մյուս ժամանակների մանկական  բոլոր գրքերից, այն իր տեսակով առաջինն է։

Գիրքը լույս է տեսել 500 օրինակով։ 

Տեքստը և լուսանկարները՝ Մանե Տիգրանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր