211652_close_icon
views-count5446 դիտում article-date 10:56 06-11-2022

Սաադիի  անվան առաջին մրցանակակիրը Էդուարդ Հախվերդյանն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման հարցում մեծ նշանակություն պիտի ունենա թարգմանական գործը։

Նոյեմբերի 3-ին  Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ Սաադիի անվան առաջին գրական մրցանակաբաշխությունը։ Մրցանակակիրը  Էդուարդ Հախվերդյանն էր։

Բանաստեղծ-արձակագիրն իր կյանքի ողջ  գրական գործունեությունը նվիրել է թարգմանական գործին։ Սաադիի անվան գրական մրցանակի սահմանումը հետապնդում է կարեւորագույն նպատակ՝ բարեկամ երկու երկների գրական ժառանգության  ներկայացումը մայրենի լեզվով։

ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային  խոսեց թարգմանիչների եւ թարգմանչած տոնի՝ ազգերի մշակույթները միմիյանց ճանաչելի դարձնելու հարցում շատ յուրահատուկ ներդրում ունենալու մասին։  

Էդուարդ Հախվերդյանը թարգմանել է իրանցի ժամանակակից եւ դասական գրողների 20-ից ավելի գործեր։ Հոսեյն Թաբաթաբայիի խոսքով, շատ էին հավակնորդ թարգմանիչները,որոնք կարող էին արժանանալ այս մրցանակին,սակայն այդ ճանապարհը կհարթվի հենց Հախվերդյանին մրցանակ հանձնելու արարողությամբ. նա հույս հայտնեց ,որ Սաադիի անվան մրցանակաբաշխությունը կլինի ամենամյա եւ շարունակական։

Թարգմանական  գործի իրականացման հարցում մեծ դերակատարում ունի նաեւ Հայաստանի գրողների միությունը. Նախագահ Էդվարդ Միլիտոնյանը մեծ ոգեւորությամբ խոսեց Էդուարդ Հախվերդյանի կատարած   անձնվեր եւ բարեկամի երկրների մշակութային  ձեռագրերը ամրապնդող գործունեության մասին՝ շեշտելով,  որ Հախվերդյանն  օրինակ պետք է ծառայի երիտասարդ թարգմանիչների համար։

Արձակագիր Հախվերդյանը  վստահ կերպով նշեց ,որ իր այս աշխատանքը շարունակական բնույթ է ունենալու . հայ ընթերցողների սեղաններից երբեւ է չի բացակայելու Իրանի գրողների նշանավոր գործերը։ Թարգմանել է ոչ միայն արձակը,այլեւ դրամատուրգիան,հեքիթաները եւ պոեզիան։

Հիշեցնենք, որ արձակագիրը  որ արձակագիրը որպես մրցանակ հնարավորություն կունենա վայելել 7 օրյա հանգիստ՝ Իրանի Շիրազ քաղաքում։

Նյութի հեղինակ՝ ՀՊՄՀ-ը 2-րդ կուրսի ուսանողուհի Սյուզի Դավթյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր